Newmag.am-ը գրում է.
  1. Հհասկանաք Ռոնալդուի ֆենոմենը

Գիրքը պատմություն է հասարակ տղայի մասին, որը սիրում է ֆուտբոլ: Հետո է Ռոնալդուն դառնում Ռոնալդու: Իսկ ինչպե՞ս… սա մարդու ու սպորտի սիրավեպ է, որը իտալացի լրագրող Լուկա Կայոլին ներկայացրել է հնարավորին լավ, հմայիչ եւ չձանձրացնող: Գրքում դուք կհասկանաք Ռոնալդուի ֆենոմենը: Ինչպե՞ս է նա պատրաստվում հանդիպումներին, ինչպե՞ս է տանում ծանր պարտություններն ու ինչպե՞ս դուրս գալիս այդ վիճակից:

  1. Կիմանաք Ռոնալդուի դժվար օրերի, անսպասելի սխալների ու մեծ սայթաքումների մասին

Թվում է, թե նրա կարիերան անցել է առանց խորդուբորդերի: Այդպես չէ: Գրքում շատ լավ նկարագրված են Ռոնալդուի ապրումները` լավ եւ վատ: Գիտե՞ք, թե ինչ էր զգում, երբ առաջին անգամ նստեց ինքնաթիռ: Գիտե՞ք, թե ովքեր եւ ինչպես նրան հայտնեցին իր հոր մահվան գույժը: Որտե՞ղ էր այդ պահին Ռոնալդուն, ինչպե՞ս արձագանքնեց եւ ի՞նչ արեց հաջորդ օրը, խաղի ժամանակ: Ինչպե՞ս իրեն պահեց Ռոնալդուն, երբ ԱԱ-ի եզրափակիչում պորտուգալացիները պարտվեցին Հունաստանի հավաքականին: Կուլիսային պատմություններ կան նաեւ Մադրիդի «Ռեալում» հանդես գալու տարիներից. վեճեր, սկանդալային միջադեպեր, անհաշտություններ մարզիչների ու ակումբի նախագահի հետ:

  1.  Կբացահայտեք դժվարությունների դիմագրավելու Ռոնալդուի բանաձևը

Ֆուտբոլասերներին, ֆուտբոլիստներին` առավել եւս, խորհուրդ է տրվում կարդալ այս գիրքը: Անկախ նրանից դուք սիրում եք Ռոնալդուին, թե ոչ, այս գիրքը կօգնի լինել ավելի նպատակասլաց, ավելի հանդարտ ու դիմացկուն արտաքին ազդեցությունների նկատմամբ: Սկսնակ ֆուտբոլիստներին գիրքը կօգնի դիմանալ դժվարություններին, ինչպես արել է Ռոնալդուն, կօգնի նվիրվել ու հաճույք ստանալ այս խաղից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել