Tert.amLife-ը գրում է.
Հայտնի մարդկանց մասին Tert.am Life- ի բացահայտումները շարունակվում են: Այս անգամ «Հայտնիների անհայտ կողմերը»  խորագրում ներկայացնում ենք դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին:
 
Անահիտն իրեն շատ բարի մարդ է համարում և անկեղծանում՝ փոքր-ինչ միամիտ է, ինչը իրեն կյանքում երբեմն շատ է խանգարում: Հասկացել է՝ մարդկանց հեշտությամբ վստահել պետք չէ, կյանքի փորձն ու հիասթափութուններն են այդ եզրահանգմանը բերել:
 
-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։
 
 -Ինձ շատ բարի մարդ եմ համարում:
 
 
 
 
-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ  թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։
 
-Կարծում եմ՝ վստահությունը: Միշտ պետք չէ վստահել: Լոռեցի եմ և Լոռվա միամտությունը, երբեմն, ինձ շատ է խանգարում:
 
-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք, անհաղթահարելի համարո՞ւմ եք այդ վախը։
 
-Բացի մահվանից, որևէ բանից ինձ թվում է՝ չեմ վախենում, այսինքն հարազատ մարդկանց կորստից: Դա իմ միակ վախն է:
 
-Ի՞նչ հատկությամբ  կուզեիք  օժտված լինել։
 
-Կցանկանայի այնպիսի ուժ ունենալ, որ բոլոր վատառողջ մարդկանց կարողանայի բուժել:
 
 
 
-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։
 
-Ինձ թվում է չկա մի մարդ, ով չի երազել թռնել: Կցանկանայի ճախրել, երբ դրա կարիքը լիներ:
 
-Ի՞նչն է Ձեզ  ամենից շատ բարկացնում  հասարակության, մարդկանց մեջ։
 
-Կեղծ լինելը: Մարդիկ շատ դժվար են կարողանում անկեղծ և ազնիվ լինել թե՛ զգացածի, թե՛ արտահայատածի մեջ, իսկ ես գնահատում եմ անկեղծությունը, որքան էլ դա ցավոտ լինի: Պետք է լինես ազնիվ ինքդ քո հետ և նաև դիմացինի հետ: Ցավոք, ըստ մասնագիտությանս կարողանում եմ միանագամից տարբերել, երբ է մարդը կեղծում, քանի որ խաղը միանգամից եմ զգում, բայց չեմ հերքում նաև, որ ավելի լավ դերասաններ կան կյանքում քան բեմում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել