ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա: Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ 0դեսպանության ֆեյսբուքյան էջում:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանն ավելի վաղ հայտնել էր, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

«Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել էր վարչապետի խոսնակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել