Հատված՝ Ուինսթոն Չերչիլի «Համաշխարհային ճգնաժամ» գրքից. «Այն պահին, երբ սկսվեց 1-ին համաշխարհայինը, Հայաստանը, որը կիսված էր Թուրքիայի և Ռուսաստանի միջև և մշտապես տուժում էր բռնություններից ու ջարդերից, չուներ ո՛չ պաշտպանողական համակարգ՝ բացի որոշ գաղտնի կազմակերպություններից, ո՛չ էլ զենք՝ բացի խարդավանքներից ու սպանություններից: Պատերազմը նոր արհավիրքներ բերեց հայ ժողովրդի գլխին...
Երբ Թուրքիան հարձակում իրականացրեց ռուսական Հայաստանի վրա, ցարական կառավարությունը, վախենալով, որ հայերի կողմից Կովկասի հաջողված պաշտպանությունը կարող է բորբոքել հայ ժողովրդի ազգայնական նկրտումները, 150 հազար ռուսական բանակի հայ զինվորներին Կովկասից ուղարկեց Եվրոպա՝ լեհական և գալիցիական ռազմաճակատ, իսկ Կովկաս հայերի պաշտպանության համար տեղափոխեց ռուսական այլ զորամիավորումներ: Այդ մեկնած 150 հազար հայ զինվորներից եվրոպական ճակատներում միայն քչերը ողջ մնացին ու մինչ պատերազմի ավարտը կարողացան Կովկաս վերադառնալ: Դա մի դաժան վճիռ էր հայ ժողովրդի հանդեպ, սակայն նրան հետագայում էլ ավելի մեծ դժբախտություններ էին սպասում»: