Անդրեն այսօր նոր տեսահոլովակ է ներկայացրել: Այն հարսանեկան հուզիչ պատմություն է: Երգիչն Ինստագրամի իր էջում հետևորդների հետ կիսվել է նոր աշխատանքով ու հետևյալ գրառումն արել. «Ամբողջ կյանքում ես սիրո մասին եմ երգել: Հաճախ՝ թաքուն, հաճախ էլ՝ տասնյակ հազարների առաջ, բայց միշտ անկեղծ եմ եղել: Ես սիրո երգիչ եմ: Ու առհասարակ, ինձ թվում է, որ աշխարհի բոլոր երգերը սիրո մասին են: 

Երկար խոսքեր ասել չեմ ուզում: Ուղղակի հիշեք, որ սերն է կյանքի շարժիչ ուժը, սերն է հանում փակուղուց: Եվ եթե սիրում եք, ուրեմն ասեք` ՔԵԶ ՏԵՐ ԵՄ»,- գրել է Անդրեն:

Նշենք, որ մի քանի օր է՝ համացանցում չեն դադարում բուռն քննարկումներն այն բանից հետ, երբ Անդրեն տեսահոլովակի գեղեցկուհու հետ հարսանեկան լուսանկար էր հրապարակել՝ թողնելով այն առանց մեկնաբանության: Երգչի երկրպագուներն ու ընկերները շտապել էին շնորհավորել Անդրեին ամուսնության կապակցությամբ: Երգիչն առայժմ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չէր տվել թեմայի շուրջ: Նա ոչ հերքում և ոչ էլ հաստատում է շրջանառվող լուրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել