Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի տարածք լինելու մասին, կարծես զարմանքի ալիքներ է բարձրացրել ֆեյսբուքյան հարթակում: Ինչի՞ց եք զարմացած, պարոնայք: Ռուսաստանը իր հայտարարությունը կյանքի կոչելու համար ընտրել է արդյունավետ մեխանիզմ՝ գազի սակագների թանկացումը, «Հայրենակիցներ» ծրագրով հայերի՝ դեպի Ռուսաստան գաղթի կազմակերպումը՝ արդյունքում Ադրբեջանին նվիրելով առանց հայերի Հայաստանի տեսլականը: Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք: ԱԳՆ-ն որևէ ռազմավարություն մշակե՞լ է արդյոք Ռուսաստանի և այլ երկրների կողմից օրեցօր ԼՂՀ հարցի շուրջ սեղմվող օղակը թուլացնելու համար: Չէ՞ որ պարզապես անհնար է, որ մեր դիվանագիտական կորպուսը մինչ այժմ տեղեկացված չլիներ Ռուսաստանի դիրքորոշման մասին:
Հա, մի բան էլ՝ խորհուրդ չէի տա հերթական անգամ թշերը փորձության ենթարկել: Դրանք աննամուս մարդիկ են և կարող են թշերի միջև տարբերություններ չդնել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել