Tert.am-ը գրում է.
Երևանի ավագանու ընտրություններում չկա ընդդիմություն, իշխանություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Երևանի ավագանու ներկայիս մեծամասնությունը՝ ՀՀԿ-ն, ընտրություններին չի մասնակցում: Մասնակցում են այն ուժերը, որոնք իշխանություն չունեն, փորձելու են իշխանություն վերցնել: Կա ուժ, որը կառավարության մեջ մեծամասնություն է, բայց չկան ընդդիմադիր ուժեր»,- ասաց Մարուքյանը:
Նա ասաց, որ ընդդիմադիր ուժեր կլինեն այն ժամանակ, երբ կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, երբ կձևավորվի Ազգային ժողովի նոր կազմը, կձևավորվի կառավարող մեծամասնություն:
«Հայաստանում ընդդիմադիր ուժ դեռևս չի ամրագրվել: ՀՀԿ-ն էլ ընդդիմադիր ուժ չէ, քանի դեռ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվել: Մենք հետհեղափոխական փուլում ենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



