Մեզ վաղուց է հայտնի, որ շները չափազանց զվարճալի կենդանիներ են։ Նրանց հետ իսկապես անհնար է ձանձրանալ։ Վերջերս էլ Twitter-ում մի ամերիկուհի հրապարակել էր իրենց շան զվարճալի լուսանկարը՝ ներկայացնելով դրա պատմությունը։

Աղջկա հայրը, ով ատամնաշարի պրոթեզ է կրում, հանել էր դրանք ու թողել իր սենյակում՝ սեղանի վրա։ Դե իսկ նրանց շունն էլ՝ Մեգգին, կարծել է, թե դա խաղալիք է և բերանով վերցրել պրոթեզը։ Ահա թե ինչ տեսք է ստացել ատամնաշարի պրոթեզով շունը։

Ի դեպ, շան լուսանկարները համացանցում լայն տարածում են գտել․ այն հավանել ու տարածել են տասնյակ հազարավոր մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել