Անցած գիշեր ռմբակոծվել է Իրաքի և Իրաքյան Քրդստանի միջև 2017թ.-ից կռվախնձոր հանդիսացող և այժմ Իրաքի վերահսկողության տակ գտնվող Ղանաքին քաղաքը: Ղանաքին Էրբիլից գտնվում է 240կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևմուտք: 2017թ.-ի հայտնի դեպքերից հետո Փեշմերգան դուրս եկավ այս տարածքներից, որից հետո այս տարածքները սկսեցին հաճախակի հայտնվել ԻՊ-ի զինյալների թիրախում: Միայն օգոստոս ամսին Ղանաքի քաղաքի վրա եղել է երեք մեծ հարձակում: Բազմիցս բնակիչերը դիմել են Իրաքի և Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը, որպեսզի այստեղ կրկին վերադառնան Փեշմերգայի ուժերը, քանի որ միայն այդ ուժերն են կարողանում էֆեկտիվ պայքար մղել ԻՊ-ի դեմ:

Գիշերվա միջադեպի պատճառով զոհեր և վիրավորներ չկան, քանի որ ռմբակոծվել է մարզադաշտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել