Հարցնել և պատասխանել... Քննարկել... խորհուրդ տալ ... առարկել ... հերքել կամ հաստատել, կասկածել և կասկածանքի մեջ գցել...
Նա խոսում էր ամենքի հետ, ամեն ինչի մասին՝ աստվածների, օրենքների, ազատության, բարքերի, հիմարության, իմացության ու ոչ իմացության ....առաքինության ու արատների ... հոգու, կյանքի ու մահվան մասին... Նա մշտական որոնման մեջ էր ... և կռվի մեջ՝ հանուն ճշմարտության արդարության, բարոյականության...
Սոկրատեսյան ճառերը կախարդական ուժ ունեին... Այդ մասին գունեղ խոսում է Ալկիբիադեսը Պլատոնի «Խնջույք»-ում՝ Սոկրատեսին համեմատելով այլանդակ ու այծոտն սատիր Մարսիի հետ. «Ճառերի միջոցով Սոկրատեսը հասնում է նույն բանին, ինչին Մարսին հասնում էր իր սրինգի օգնությամբ»: Այո, Սոկրատեսի արտաքինը նույնպես կտրականապես հակադիր էր իր ներքին, հոգևոր շնորհներին....
Արտաքնապես Սոկրատեսը գեղեցիկ չէր, ցածրահասակ էր, մեծ փորով, պնչատ, հաստաշուրթ, չռված աչքերով, վիթխարի, դուրս ցցված ճակատով:
Սիրիացի մոգ և դիմագետ Զոպիրասը, տեսնելով առաջին անգամ Սոկտատեսին, ասել է, թե դատելով արտաքին տեսքից, Սոկրատեսն իր բնավորությամբ հոգեպես սահմանափակ ու արդատամիտ մարդ է: Սոկրատեսի ընկերները ծիծաղել են, իսկ ինքը խոստովանել է, որ Զոպիրասը միանգամայն ճիշտ է, բայց իրեն՝ Սոկրատեսին, հաջողվել է բանականության օգնությամբ հաղթահարել իր արատները և սանձել կրքերը...
Զրույցը Սոկրատեսի տարերքն էր... Սոկրատեսի զրույցները, ելույթները ցնցում, հուզում, կախարդում ու հրապուրում էին բոլորին: Անտիկ նշանավոր աստղաբաշխ ու մաթեմատիկոս Ֆեոդոր Կիրենացին սրամտել է այդ առիթով. «Սոկրատեսին խոսակցության մեջ քաշել-դա միևնույնն է, թե ձիավարողին բաց դաշտ կանչես: Այնպես որ, հարցրու և կլսես» )))» (Պլատոն)
Մի անգամ Հիպիասի հետ հերթական զրույցում Սոկրատեսը վերադարձավ այն հիմնական մտքին, որ մարդիկ գիտեն, թե ում մոտ սովորեն որևէ արհեստ, բայց նրանք չգիտեն, թե ում դիմեն ավելի կարևոր բանի՝ արդարության, իմաստասիրության համար... «Կրկնվելու» կապակցությամբ Հիպիասը հեգնանքով հանդիմանել է Սոկրատեսին: Ահա թե ինչ է պատասխանել Սոկրատեսը նրան...
«- Այն է զարմանալի այստեղ, Հիպիաս, որ ես ասում եմ ոչ միայն միևնույն բանը, այլև միևնույն բանի մասի... Քո բազմիմացության շնորհիվ դու, հավանաբար, երբեք նույն ձևով չե՞ս արտահայտվում միևնույն բանի մասին:
-Իսկապես, ես միշտ ջանում եմ ինչ-որ նոր բան ասել:
-Դե ինչ, դու նաև այն բանի վերաբերյալ, ինչ գիտես, օրինակ, քերականության վերաբերյալ, եթե մեկը հարցնի, թե քանի տառ կա «Սոկրատես» բառի մեջ և որոնք են, դու մեկ անգամ ջանում ես այսպես պատասխանել, իսկ մյուս անգամ՝ այլ կերպ... Կամ, օրինակ, թվերի վերաբերյալ, եթե մեկը քեզ հարցնի, թե երկու անգամ հինգ քանիս կանի, դու նո՞ւյնպես պատասխանում ես ոչ միանման ձևով:
-Այստեղ ես, ինչպես և դու, միշտ ասում եմ միևնույն բանը, բայց արդարության վերաբերյալ ես հենց հիմա կարող եմ ասել այն, ինչի դեմ ոչ դու, ոչ էլ ուրիշ մեկը ի վիճակի չէ ոչինչ առարկելու:
-Երդվում եմ Հերայով,- պատասխանել է Սոկրատեսը,-համաձայն ասածիդ՝ դու գտել ես մեծ երջանկությունը, եթե դատավորները կդադարեն տարբեր վճիռներ կայացնել, եթե քաղաքացիները կդադարեն վիճել հանուն ճշմարտության, դատվել ու կուսակցություններ կազմել, իսկ պետությունները կդադարեցնեն թշնամանքն ու պատերազմներ մղելը» (ксенофонт воспоминание о сократе)
Հետագա քննարկումը ցույց տվեց, որ «մեծ երջանկություն» Հիպիասը չի գտել, և նա ոչինչ չունի առարկելու արդարի և օրինականի սոկրատեսյան նույնացման դեմ:
Սոկրատեսի կարծիքով զրույցի արվեստը պահանջում է ելնել այն բանից, ինչ արդեն հայտնի է զրուցկացին և ոչ թե անմիջապես շշմեցնել նրան անհայտ ու անհասկանալի ճշմարտությամբ... Հարկավոր է հուշող հարցերի միջոցով պարզել զրուցակցի իմացության ու չիմացության սահմանները... Օգնել նրան հիշել...
«Տատմերական արվեստի» միջոցով դուրս կորզելով նրանից իմացածը:
Սոկրատեսը բարձր էր գնահատում զրուցակցի համաձայնությունը, չէ՞ որ առանց դրան չկա և զրույց, և հմտորեն գտնում էր պատասխաններ, որոնց հետ առերևույթ համաձայն էր լինում և ինքը: Բայց զրույցի ինչ-որ փուլում պարզվում էր, որ զրուցակիցը սկսել է հակասել ինքն իրեն, և Սոկրատեսի հարցերը նրան փակուղու մեջ են գցել..
Այդ պատճառով էլ Սոկրատեսի մասին ասում էին, որ նա խճճվում է դիտմամբ, որպեսզի խճճի զրուցակցին: Նա ինքը Մենոնի հետ ունեցած զրույցում բացատրում էր այլ կերպ. «Բանն այն չէ, որ ես խճճելով ուրիշներին ինքս ամեն ինչից հստակ գլուխ եմ հանում, ոչ. ես ինքս խճճվում եմև ուրիշներին եմ խճճում: Այդպես էլ այժմ՝ այն մասին, թե ինչ է առաքինությունը, ես ոչինչ չգիտեմ, իսկ դու, գուցե, իմացել ես առաջ, մինչև ինձ հետ հանդիպելը, բայց հո այժմ շատ նման ես դարձել այդ գործում տգետի: Եվ, այնուամենայնիվ, ես ուզում եմ քեզ հետ միասին խորհրդածել ու որոնել, թե ինչ է այն» )) ) (Պլատոն, Մենոն)
Սոկրատեսյան զրույցներում նման փակուղային պահերը ոչ միայն ցուցադրում էին այս կամ այն զրուցակցի տգիտությունը, այլև փիլիսոփայական չիմացության բուն սկզբունքը. «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ» (իմաստուն է միայն Աստված, մարդկային իմաստությունը քիչ բան արժե):
Օգտվել եմ Վ.Ս.
Ներսեսյանցի գրքից... Օրինակ եմ ծառայում...)))) Դուք էլ օգտվեք..)))
Շարունակելի... Իսկ շարունակությունը կլինի «Սոկրատեսի ընտանիքն ու երեխաները»
Նյութի աղբյուր՝ http://lili-mardastco.blogspot.com/2013/05/blog-post_21.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել