Google-ում գտել են վեբ-գովազդի արյդունավետությունը պարզելու միջոց. որոնման համակարգն այժմ գիտի, թե ով է նյութը տեսնելուց հետո գնացել ձեռք բերելու տվյալ ապրանքը:

Bloomberg-ի տվյալներով՝ Google-ը Mastercard-ի հետ կնքել է գաղտնի պայմանագիր՝ վերջինիցս գնելով շուրջ 2 միլիարդ օգտատիրոջ ֆինանսական գործարքների պատմություն: «Պայմանագիրը մեզ աննախադեպ հնարավորություն տվեց մանրածախ առևտրի կետերում գնահատելու ապրանքների սպառումը և ամրապնդելու որոնման համակարգի դիրքը մրցակիցների շրջանում՝ ներառյալ նաև Amazon.com-ը»,- ասվում է զեկույցում:

Գաղտնիության համար պայքարողներն ասում են, որ նման պայմանավորվածությունները տագնապալի են, քանի որ հայտնի չէ, թե ուրիշ ինչ համաձայնագրեր գոյություն ունեն, և ինչպիսի տվյալներ են ստանում տեխնոլոգիական հսկաները:

Google-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել Mastercard-ի հետ գործընկերությունը: Վերջինիս խոսնակը նույնպես հրաժարվում է մեկնաբանել Google-ի հետ հարաբերությունները: Նա ասել է, որ Mastercard-ը գործարքներ է կատարում առևտրականների և նրանց ծառայություններ մատուցողների հետ՝ օգնելով նրանց չափել գովազդային արշավների արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել