Հնդկական Խաորա քաղաքի բուսաբանական այգում կարելի է տեսնել 14493 ք/մ տարածքով մի զարմանահրաշ անտառ։ Բայց իրականում այն անտառ չէ, այլ ծառ՝ հսկայական բանյան (բենգալյան ֆիկուս), որն ավելի քան 250 տարեկան է։
Այն դիմացել է 1884 և 1886 թվականների ցիկլոններին, ինչից հետո վարակվել է մահացու սնկերով, այդ իսկ պատճառով ստիպված են եղել կտրել ծառի բունը։ Ու չնայած նմանատիպ լուրջ «վիրահատությանը»՝ ծառը շարունակում է աճել՝ շնորհիվ իր հազարավոր օդային արմատների, որոնք ծառի տեսք են ստացել ու հսկայական անտառի վերածվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել