Գիտակցված սեքսի գաղափարը բավականին պարզ է՝ ունենալ հարաբերություն՝ չմտածելով ուրիշ ոչ մի բանի մասին: Սեքսոլոգների կարծիքով՝ գիտակցված սեքսը կարող է զգալիորեն ամրապնդել ֆիզիկական և հոգեկան առողջությունը, այն թույլ է տալիս լիովին կենտրոնանալ մարմնական զգացողությունների վրա, ինչն էլ բերում է ավելի հաճելի սեռական ապրումներ:
«Խնդիրը թույլ տալն է և ժամանակ ու տարածություն տրամադրելը՝ վայելելու սեքսը և զգալու այն»,- բացատրում է հոգեթերապևտ Քեյթ Մոյլը:

«Ամենակարևորը ներկայությունն է: Կյանքում մենք շատ հաճախ շեղվում ենք և հազվադեպ ենք ուշադրություն դարձնում ինչ-որ բանին, ինչը նշանակում է, որ շատ ենք կորցնում»,- ասել է նա:
Հարաբերությունների փորձագետ Ալեքս Ֆոքսն առաջարկում է նաև ազատվել ննջասենյակի ցանկացած էլեկտրոնային սարքերից, որպեսզի հեռախոսը չշեղի ձեզ:



