Շատ սննդաբաններ ասում են, որ տորթեր, խմորեղեն, շոկոլադ, թխվածքաբլիթներ և շաքար պարունակող այլ մթերքներ վնասում են կազմվածքը և օգտակար չեն մարդու համար:

Սակայն վերջերս մի խումբ գիտնականներ հետաքրքիր բացահայտում են կատարել քաղցրավենիքի մասին:

Փորձագետները պարզել են, որ այն մարդկանց մոտ, ովքեր լիովին հրաժարվել են քաղցրից, ավելանում է արթրիտի և թրոմբոզի հավանականությունը:

Մասնագետներն այս եզրահանգմանն են եկել դիետիկ ուսումնասիրությունից հետո: Նրանք նաև պարզել են, որ քաղցրից հրաժարումը կարող է հանգեցնել լյարդի և փայծաղի աշխատանքի խաթարմանը:

Բացի այդ՝ շաքարն ազդում է մարդու տրամադրության վրա: Շաքար պարունակող ապրանքներն ազդում են ուրախության հորմոնի արտադրության վրա, հետեւաբար նրանք, ովքեր ուտում են «առողջ սնունդ», հակված են սթրեսի և դեպրեսիայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել