Tert.am-ը գրում է.
Գիտելիքի օրվա կապակցությամբ նախագահական նստավայրում այսօր դպրոցական երեխաների համար միջոցառում էր կազմակերպվել:
Նոր ուսումնական տարվա մեկնարկին նախագահ Արմեն Սարգսյանի հյուրերը 6-ից 14 տարեկան շուրջ 180 երեխաներն էին, որոնց համար ժամանցային ու ուսուցողական միջոցառում էր կազմակերպվել:
Դպրոցահասակները մայրաքաղաքից բացի նախագահական էին եկել մարզերից: Նրանց թվում էին սիրիահայ դպրոցականներ, հատուկ խնամքի կարիքներ ունեցող երեխաներ, մանկատների սաներ, ովքեր առիթը բաց չթողեցին լուսանկարվելու նախագահի հետ:
Տարածքում տեղադրված տաղավարներում թեմատիկ՝ ֆիզիկա և քիմիա առարկաներին վերաբերող հետաքրքիր և հանրամատչելի ցուցադրություններ էին ներկայացվել, երեխաները նկարում էին, կավագործությամբ զբաղվում: Նրանց համար տարբեր խաղեր էին կազմակերպվել:
Արմեն Սարգսյանից լրագրողերը հետաքրքրվեցին՝ իսկ ինքը սիրե՞լ է սեպտեմբերի մեկը և դպրոցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



