1990-ականներին ռուս-ամերիկյան հարաբերությունների գաղտնազերծված նյութերում, որը հրապարակել է Բիլ Քլինթոնի գրադարանը, ձայնագրություն է հայտնաբերվել, որտեղ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը Քլինթոնին առաջարկում է մի մեկուսի վայրում հանդիպել, օրինակ՝ սուզանավում։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել 1999-ի հոկտեմբերի 13-ին, որի ժամանակ նախագահները Կոսովոյի հարցն են քննարկել։

Ելցինն ասել է, որ խնդիրները պետք է լուծեն երկու նախագահները՝ «հենց ես և դու» և առաջարկել երես առ երես հանդիպել։

«Մենք երկուսով պետք է հանդիպենք մի գաղտնի վայրում։ Միայն ես և դու։ Մենք պետք է հանդիպենք կա՛մ սուզանավում, կա՛մ նավում, կա՛մ որևէ մի կղզում, որպեսզի ոչ ոք չխանգարի, որպեսզի ոչ ոք չանհանգստացնի»,-առաջարկել է Ռուսաստանի նախագահը։

Քլինթոնն ասել է, որ դեմ չէ հանդիպմանը, բայց նախևառաջ պետք է իրավիճակին թեկուզ կարճաժամկետ լուծում տրվի,ինչպես Բոսնիայի պարագայում։ Ի պատասխան՝ Ելցինը նշել է, որ «դա այնքան էլ պարզ պատասխան չէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել