Բրիտանական The Times պարբերականի ընթերցողները ծիծաղել են բառախաղի վրա, որը լրագրող Քերոլ Միդգլին օգտագործել է սեքսը բնութագրելու համար։ Նա այն համեմատել է «հատուկ ծխնելույզի» մաքրման հետ։
Միդգլիի սյունյակն այն մասին է, որ մշտապես հեռուստացույց դիտելը սեռական պասիվության է հանգեցնում։ Պարբերականի SMM մասնագետներն այդ արտահայտությունն օգտագործել են հոդվածը սոցկայքերում բնութագրելու համար։
«Հեռուստատեսությունը սպանում է ձեր սեռական կյանքը։ Հեռուստացույց ունեցողները «հատուկ ծխնելույզը» մյուսներից 6 տոկոսով ավելի քիչ են մաքրում»,- ասվում է հրապարակումներում։
Այդ արտահայտությունը Twitter-ում ծիծաղի առարկա է դարձել։
«Սովորական վառարանի խողովակ ենք մաքրում, ինչպես Թերեզա Մեյը»,- ասվում է գրառումներից մեկում։
"It’s TV that kills your sex life": people who own TV sets are 6 per cent less likely in any given week to “sweep the special chimney” https://t.co/zW23YdJRBY pic.twitter.com/amn2UMbWaV
— The Times of London (@thetimes) August 29, 2018



