«ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին եւ աջակցություն ստանում նրանից:

ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան եւ Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն արգելեց մասնակցել սգո արարողություններին, հրահանգել էր 2 օրով իջեցնել Սպիտակ տան դրոշը: 

Համայնքը ՀՀ իշխանությունների՝ ցավակցական հեռագիր չուղարկելը համարում է քաղաքական լուրջ վրիպում, ինչը կխանգարի համայնքի գործունեությանը հանրապետականների հետ աշխատանքում»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել