Այս կարկանդակը ես ընտանիքիս անդամների համար թխում եմ յուրաքանչյուր հանգստյան օր։ Դուք նույնպես փորձեք։ Այն անկրկնելի է։

Արագ և համեղ կարկանդակ։ Բաղադրատոմս։

Բաղադրիչներ՝

  • 1 բաժակ ալյուր,
  • 1 բաժակ  կաթնամթերք՝ 3,2 % յուղայնությամբ (ոչ պակաս),
  • 2 ձու,
  • կես թեյի գդալ աղ,
  • 0,5 ճաշի գդալ սոդա։

Միջուկ

  • 0,3 կգ ցանկացած ֆարշ,
  • 3 հատ սոխ,
  • ըստ ճաշակի աղ և պղպեղ։

Պատրաստման եղանակը

Հունցում ենք խմոր։ Թողնում ենք, որ այն սառչի 10 րոպե։ Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը․ կտրում ենք սոխը և խառնում այն ֆարշի հետ։ Ավելացնում ենք համեմունքներ և աղ։ Լցնում ենք ամանի մեջ խմորի կեսը։ Տեղադրում ենք միջուկը։ Ծածկում ենք խմորը երկրորդ կեսով։ Թխում ենք մոտավոր 50 րոպե 170 աստիճանի տակ։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել