Tert.am-ը գրում է.

Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեuված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանին 2018 թվականի 9-րդ ամսում կհատկացվի 5,600.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով: 

Այս հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շրջանակներում: 

Ըստ նախագծի`ՀՀ սահմանադրական դատարանի վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի և տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել 40 հատ օդորակիչ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել