Դերասանուհի Իննա Խոջամիրյանը մշտապես աչքի է ընկնում իր նուրբ ճաշակով ու տարբերվող հագուստի ընտրությամբ, մարդ, ով միաժամանակ կարող է լինել շքեղ, էլեգանտ ու կանացի, իսկ հաջորդ վայրկյանին՝ պարզ ու հասարակ։ Իննայի համար գեղեցիկ ու նորաձև հագնվելն ամենևին էլ գումարով պայմանավորված չէ: Դերասանուհու համար առաջին տեղում որակն ու հարմարավետությունն են: BlogNews.am-ը դերասանուհու հետ հետաքրքիր զրույց է ունեցել նորաձևության իր ընկալման, սեփական ոճն ընդգծելու ու հագուստի նախընտրությունների մասին:

- Ո՞րն է նորաձևության քո ընկալումն, Իննա, սեփական ոճն ընդգծելու ի՞նչ եղանակներ ունես զինանոցում:

- Երբևէ չեմ մտածել՝ ինչ է նորաձևությունը: Պարտադիր ֆենոմեններից մեկն է փողի, երջանկության, սիրո և նման այլ երևույթների պես, որոնք քո կյանքում այսպես թե այնպես կան ու պիտի լինեն:

- Նորաձևության տենդենցներին հետևո՞ւմ ես:

- Փորձում եմ հետևել համաշխարհային տենդենցներին, բայց որ ասեմ՝ կուրորեն դրանք կիրառում եմ, սուտ կլինի: Ես ունեմ իմ տենդենցը:

- Իննա՛, իսկ դու բրենդամո՞լ ես, հագուստի ընտրության մեջ ինչի՞ն ես առաջնայնություն տալիս:

- Ինձ համար հագուստի արժեքն ու որակը շատ հարաբերական են, կարող է լինել շատ լավ հագուստ, որը բրենդային չէ, ու ես դա սիրով կրեմ և հակառակը: Գնային խտրականություն երբեք չեմ դնում: Կարող եմ հագնել բլուզ, որի արժեքը 3000 դրամ է, և կարող եմ հագնել բլուզ, որն արժե 63.000 դրամ: Ինձ համար կարևորը որակն է ու հարմարավետությունը:

39887334_1766984256754651_4209013605858803712_n

- Զեղչերի օրերին կարո՞ղ ենք քեզ հանդիպել առևտրի կենտրոններում:

- Արդեն ոչ: Ցավոք, կյանքում այդպիսի մեկ-երկու դեպք գրանցվել է, ու հստակ կարող եմ ասել, որ դրանք վերջինն են եղել: Շոփինգի սիրահար եմ, բայց շատ վատ ինքնազգացողություն ունեմ, երբ հոծ բազմություն է հավաքվում զեղչերի ժամանակ: Հայերս սիրում ենք այդ օրերին հավաքվել մի տեղում:

- Քանի՞ ժամ ես նվիրում հաջորդ օրվա հագուստն ընտրելուն:

- Համաստեղությամբ Կշեռք եմ, չգիտեմ՝ ինչքանով դա կապ ունի, բայց շատ դժվար եմ որոշում կայացնում: Եթե ես առավոտյան 8-ին պետք է աշխատանքի գնամ, թե՛ հագուստի, թե՛ կոշիկների վերջնական ընտրությունն անում եմ նախորդ գիշերը, որ կարողանամ հանգիստ քնել:

- Առօրյայում ի՞նչ հագուստով կարելի է քեզ տեսնել:

- Ցանկացած: Հագուստի ընտրությունս պայմանավորված է լինում տրամադրությունից: Կարող եմ խանութ իջնել բարձրակրունկներով, բայց կարևոր հանդիպման գնալ, օրինակ, սպորտային կոշիկներով ու մազերս երկու պոչ կապած:

24253769_1870746646573231_6445361342688788480_n

- Ավելի շատ բարձրակրունկնե՞ր ես սիրում, թե՞ սպորտային կոշիկներ:

- Բարձրակրունկներ շատ եմ սիրում, որովհետև դրանք կնոջ կեցվածքը շատ են փոխում: Հաճելի է նայել բարձրակրունկ հագած կնոջը, ինչ-որ ինքնավստահության էլեմենտ կա, որն, անկախ մեր կամքից, ավելանում է, երբ մենք բարձրակրունկներով ենք: Բայց կա նաև առողջական ու հոգնածության գործոնը, որոնց պատճառով ոչ միշտ ես կարողանում բարձրակրունկների վրա լինել, բայց ես միշտ բալանսը փորձում եմ պահել:

- Աքսեսուարներ սիրո՞ւմ ես, ի՞նչ ես հաճախ կրում:

- Այո՛, շատ եմ սիրում, բայց  կրելու մշակույթ չունեմ: Շատ եմ սիրում, երբ ուրիշներն են կրում, իմ աչքին դա հաճելի է: Աքսեսուարները շատ վառ ու անհրաժեշտ էլեմենտներ են հագուստի հետ, բայց, ճիշտն ասած, մեկ-մեկ մոռանում եմ կրել: Երևի թե միակ ատրիբուտը, որը միշտ ինձ հետ է, ժամացույցն է:

- Վերջին անգամ որքա՞ն գումար ես ծախսել կոսմետիկա գնելու համար:

- Չգիտեմ՝ այս մասին ասելն ինչքանով է տեղին, բայց շպարի պարագաներ չունեմ: Այնպես է ստացվել, որ կյանքիս վերջին տարիներին անընդհատ շաբաթական 5-6 օր աշխատում եմ ծանր գրաֆիկով ու միշտ շպարված եմ լինում, ու այն հանգստյան օրերին, որոնք ես ունեմ, փորձում եմ բացարձակ չշպարվել: Եթե ինչ-որ բան ամեն դեպքում գնում եմ, չեմ խնայում լավ կոսմետիկայի համար: Մաշկի խնամքը չափազանց կարևոր բան է:

39160694_1043936859113356_2254332092043231232_n

Ի՞նչ օծանելիք ես օգտագործում, և որքա՞ն արժե այն:

- 4-5 տարի է, ինչ օգտագործում եմ «Շանել Շանս»՝ վարդագույնը: Այն կանացի է ու նուրբ, կտրուկություն չկա: Եթե հիմա ինչ-որ ասոցիացիաներ տանեմ օծանելիքի հետ, կստացվի, որ ինձ եմ բնորոշում, բայց մի տեսակ փափկություն կա այդ հոտի մեջ, որն ինձ դուր է գալիս: Ինձ շատ-շատ են ասոցացնում այդ բույրի հետ: Օծանելիքս ոչ թե իր իսկական անունն ունի, այլ ընկերներս «Իննայի բույր» են ասում:     

- Ի՞նչ կգտնենք քո պայուսակում պեղումներ անելիս:

- Առհասարակ, կանանց պայուսակները պեղել չի կարելի, բայց եթե հանդգնեք ու ներխուժեք, շատ բան կգտնեք: Ամեն երեկո գլխիվայր շրջում եմ պայուսակս, ու ամեն օր այնպես է ստացվում, որ ինչպես դասավորում եմ  գիշերները, հաջորդ օրը 3 րոպե կամ 3 ժամ անց նույն վիճակում չի լինում միանշանակ: Ինչքան մեծ է կնոջ պայուսակը, այնքան վատ է: Նույնիսկ կարող ես կոշիկները մեջը տեղավորել: Այդուհանդերձ, իմ պայուսակում մշտապես օծանելիք է լինում, երբեմն դրամապանակ ու մեքենայիս բանալիները: Վայ, փաստորեն, շատ կոկիկ պայուսակ ունեմ:)))

39328427_255091108679297_5173510290985189376_n

 Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել