Ցանկացած մարդ, ով միջազգային ճանաչում ունի և այցելում է Հայաստան և Արցախ, արժանանում է նաև մեր հարևանների ուշադրությանը, ու ամեն անգամ Արցախ կատարած այցը պատասխանվում է կոպիտ հայտարարություններով և սև ցուցակով վախեցնելով։

Անկախ այն հանգամանքից, թե տվյալ անձn ինչով է գումար վաստակում կամ ինչով է զբաղված, նրա այցը միշտ դառնում է գովազդ մեր երկրի համար, որի կարիքը 21-րդ դարում ունեն բոլոր երկրները։ Եթե մենք չենք ցանկանում առանձնանալ աշխարհից ու ապրել միայն մենք մերոնցով, ապա ցանկացած մեկը պետք է գնահատի ու հասկանա, թե Հայաստանի մասին քանի միլիոն մարդ իմացավ միայն մեկ մարդու այցելությամբ։

Իսկ ադրբեջանական կողմը գոնե այս անգամ մի փոքր իրեն զուսպ է պահել։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Խիմքեթ Գաջիևը հայտարարել է, որ Բիլզերյանին Արցախ տանելու փոխարեն հայկական կողմn ավելի լավ կլիներ` այդ ժամանակը ծախսեր Արցախի հարցի խաղաղ լուծման աշխատանքների վրա։ Նա այլ կերպ չի ցանկացել մեկնաբանել այդ այցը, սակայն այդ քայլը համարել է կրկեսային ներկայացում։

Գաջիևը, ով ամեն անգամ լեզուն աջ ու ձախ շաղ է տալիս իրեն չվերաբերող հարցերի շուրջ, այս անգամ պարզապես «բարի» խորհուրդ է տալիս հայկական կողմին։ Իրոք այս հոգեկան հիվանդի հետ մի բան պատահել է, վերջին շրջանում սա շատ զուսպ է՝ կա՛մ ընդհանրապես չի խոսում, կա՛մ ինչ-որ անհասկանալի կմկմում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել