Մի քանի օր հետևում եմ ավագանու ընտրությունների, առաջադրված անձանց և քաղաքապետի թեկնածուների շուրջ ծավալվող քննարկումներին։ Հետաքրքիր ա, որ շուրջ մեկ տասնյակ քաղաքական ուժերի մասնակցության ֆոնին՝ մարդիկ, այնուամենայնիվ, վիճարկում են երկու ուժերի՝ ՔՊ-ի և «Լույս» դաշինքի հնարավորությունները, այլ կերպ ասած՝ Հայկոյի ու Զեյնալյան Արտակի։ Այս երկուսի ու նրանց հնարավորությունների շուրջ քննարկումները շատ հաճախ վերածվում են Զեյնալյանի ուղղությամբ «բոչկագլորոցու», ընդ որում՝ թե՛ ՔՊ-ի կողմնակիցների, թե՛ մյուս ուժերին սատարողների, թե՛ բոլորին դեմ դիրքորոշում ունեցող շատերի կողմից (ֆեյքերն էլ չեմ ասում)։ Կարծում եմ՝ Արտակ Զեյնալյանն ու իր թիմն իրոք լուրջ շանսեր ունեն, ու դա անհանգստացնում ա մյուս ուժերի կողմնակիցներին։ Իմ տպավորությամբ ՔՊ-ականները մտահոգ են, որովհետև նախ՝ Արտակ Զեյնալյանին և նրան առաջադրած երկու կուսակցություններին համարում են «Նիկոլին լքած» կամ «դավաճանած» ուժեր, որոնք հիմա փորձում են առիթից օգտվել (ինչին, բնականաբար, համաձայն չեմ), և հետո՝ նրանք տեսնում են բավական լուրջ մրցակցի՝ հանձին Զեյնալյանի, իսկ էս ընտրությունները շատերի համար կարևոր նշանակություն ունեն, որովհետև, ըստ էության, մի մասը ներկայացված լինելու խնդիր ա լուծում, մի մասը՝ «թեստ դրայվ» ա անցկացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, մի մասն իրապես միայն Երևանի ճակատագրով ա մտահոգ, մի մասը խաղում ա «տակից» և այլն…
Ընտրապայքարի մեջ մտած կամ չմտած մյուս ուժերի համակիրներից ոմանք էլ մտավախություն ունեն, թե վերջին պահին Զեյնալյանն ու «Լույսը» հանկարծակի կկանգնեն ՔՊ-ի կողքին ու իրանց տրված ձայները կծառայեցնեն Հայկոյի՝ քաղաքապետ դառնալու նպատակների իրագործմանը։ Ուրիշներին էլ անհանգստացնում են լուրերը, թե Զեյնալյանին ՀՀԿ-ն ա աջակցելու։ Այսինքն՝ «հեղափոխականները», «հակահեղափոխականները» և «բոլորին մերժողները» Զեյնալյանի հետևում միմյանց են տեսնում, ինչը հիմնականում ապատեղեկատվությունների հետևանք ու նույնիսկ պատճառ ա հանդիսանում։ Թե ապատեղեկատվությունն ինչի՞ համար ա տարածվում, դատեք ինքներդ (ընդ որում՝ մեդիա մանիպուլյացիաները նույնպես ապատեղեկատվության «տակ» եմ գրել)։
Իմ կրկին շա՜տ սուբյեկտիվ կարծիքով Զեյնալյանն ու իր թիմը դեռ ցույց կտան, որ բոլոր (դիտավորյալ կամ մանիպուլյացիաներին զոհ գնացած) «բոչկա գլորողները» սխալվել են բոլոր հարցերում՝ բացի մեկից՝ Զեյնալյանն ուժեղ մրցակից ա։
ՀԳ. Գրվածն իմ կարծիքն ա, ու շա՜տ բնական ա, որ կարող եք համաձայն չլինել։
ՀՀԳ. Թրենդի մեջ. քաղաքապետի իմ թեկնածուն Արտակ Զեյնալյանն ա։ Մի անգամ էլ ես էս ոճով բան գրեմ ։ՃՃ