Երբ պսևդո-քաղաքացիական հասարակության անունից ինչ-որ մեկը հայտարարում է քաղաքացիական ընդվզման, քաղաքացիների՝ իշխանությունը վերցնելու ու Հայաստանը ավելի ժողովրդավար, ավելի բարեկեցիկ, ավելի արդար դարձնելու մասին, ծիծաղս շատ բարձր գալիս է: Երևի այդ մարդիկ չգիտեն, որ քաղաքացիական հասարակությունը իշխանության կոնկուրենտ ֆիրման է և հակառակը: Ու հետևաբար, եթե դուք գալիս եք իշխանության, ապա դուք դառնում եք ձեր իսկ մրցակիցը: Եթե դուք գալիս եք իշխանության, ուրեմն դառնում է բռնապետություն, որովհետև ժողովրդավարական պետություններում անպայման լինում է քաղհասարակություն: Մյուս տարբերակը՝ եթե դուք գալիս եք իշխանության, ձևավորվում է մեկ այլ քաղաքացիական հասարակություն, ապա այն նույն համառությամբ, նույն տեխնոլոգիաներով ու նույն բառապաշարով ձեզ է անվանարկելու՝ ավազակներ, թալանչիներ, թուրքեր ու տակ պո կռուգու: Հիմա կողմնորոշվենք էլի՝ ուզում ենք բռնապետությո՞ւն, թե՞ ուզում եք, որ ձեզ առավոտից գիշեր թքեն-մրեն: Ավելին ասեմ, եթե քաղհասարակության անունից ինչ-որ մեկը գա իշխանության, ապա նոր քաղհասարակությունը ավելի կատաղած է լինելու, որովհետև դուք նրա անունից էիք խոսում ու հետևաբար դիմադրելը՝ ավելի բարդ: Էլ ավելին ձեր գործը իշխանությանը պարտադրելն է, այլ ոչ իշխանության գալը, ու եթե դուք դա չեք կարողանում անել, ապա ինչպե՞ս եք ավելի լավ իշխանություն լինելու: (Ես էլ քաղհասարակության մի մասն եմ ու համեստ իմ գործն եմ անում, այնքան, ինչքան կարողանում եմ, բայց ոչ մեկի անունից չեմ խոսում, ոչ որևէ խմբի, ոչ որևէ հոսանքի, ոչ էլ առավելևս ժողովրդի: Սա էլ ի գիտություն, որ չասեն, եթե դու քաղաքացի չես և այլն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել