
Այժմ Gmail-ով էլեկտրոնային հաղորդագրություններ ուղարկելիս օգտատերերը կարող են ժամանակահտված նշել, թե երբ պետք է այն ջնջվի ստացողի էլ. փոստից։
Ժամանակահատվածը կարելի է ընտրել 1 օրից մինչև 5 տարի։
Google-ը նաև առաջարկել է օգտատերերին ֆունկցիա, որով կարելի է արգելել նամակները վերաուղարկել այլ մարդկանց, պատճենել դրանք կամ նույնիսկ տպել դրանց պարունակությունը։
Այս ամենից բացի Gmail-ը հնարավորություն է տալիս մոբայլ սարքերով խմբագրել արդեն ուղարկված նամակները ու նույնիսկ ջնջել ողջ պարունակությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել