Armenpress.am-ը գրում է.
Օրեր առաջ Պարսից ծոց է ժամանել ամերիկյան The Sullivans էսկադրային ականակիրը՝ համալրված 56 թևավոր հրթիռներով, իսկ Քաթարի «Էլ Ուդեյդ» ավիաբազայում էլ վերատեղակայվել է В-1В ռազմավարական ռմբարկուն՝ զինված 24 թևավոր հրթիռներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ըստ գեներալ-մայորի` դա արվում է Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու համար:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/944936.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել