Անչափ համեղ պոնչիկներ, որոնք պատրաստելը շատ հեշտ է: Ես միշտ այս բաղադրատոմսով եմ պատրաստում, և դրանք այնքան համեղ են, որ հաճախ չեմ հասցնում կրեմով լցոնել:
Բաղադրիչներ
✓ Կաթ — 500 մլ
✓ Սերուցքային կարագ կամ մարգարին — 125 գ
✓ Հավկիթ — 2 հատ
✓ Շաքարավազ — 2 ճ/գ+ 1թ/գ
✓ Աղ— 1,5 թ/գ
✓ Տաք ջուր — 0,5 բաժակ
✓ Ալյուր — այնքան, որ խմորը շատ պինդ չլինի, բայց ձեռքերին էլ չկպչի
✓ Չոր թթխմոր — 11 գ (1 տուփ)
Պատրաստումը
- Խառնում ենք կաթը ջրի հետ և մի փոքր տաքացնում: Ավելացնում ենք շաքարավազը և թթխմորը:
- Խառնում ենք և թողնում, որ թթխմորը լուծվի՝ մոտ 10 րոպե: Ավելացնում ենք հավկիթը, սերուցքային կարագը, աղը և վանիլը:
- Ամբողջը ծփել ձեռքի հարիչով: Քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը՝ խառնելով այն գդալով: Ապա խմորը լցնում ենք սեղանին և խառնում՝ վրան ցանելով ալյուր:
- Խմորը պետք է լինի միջին պնդության՝ ոչ շատ թույլ: Խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում 1,5 ժամ. այդ ընթացքում դրա ծավալը կրկնակի կմեծանա:
- Խմորը գրտնակում ենք 1 սմ հաստությամբ, կտրտում բաժակով և թողնում, մինչև կրկնակի մեծանան:
- Պոնչիկները եփում ենք տաքացրած ձեթի մեջ մինչև վարդագունելը: Եփելու ընթացքում պոնչիկները շրջում ենք, որ երկու կողմն էլ հավասար եփվեն: Պատրաստի պոնչիկները շարում ենք անձեռոցիկի վրա:
- Լցոնում ենք կրեմով պոնչիկները՝ սուր դանակով մի փոքր անցք բացելով վրան: Կարելի է ուղղակի վրան շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել