Wnews.am-ը գրում է.

Այսօր Հայաստան է ժամանել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Սա Գերմանիայի առաջին կանցլերի, ինչպես նաև Մերկելի  առաջին այցն է Հայաստան։ Նա նաև առաջին եվրոպացի ազդեցիկ պաշտոնյան է ով Հայաստան է այցելում՝ իշխանափոխությունից հետ:  Մերկելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի  հետ,   ապա կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Wnews.am-ը որպես Հայաստանի ամենականացի կայք չէր կարող չանդրադառնալ ամենաազդեցիկ կանանցից մեկի Հայաստան այցին: Այդ առիթով մենք առանձնացրել ենք  12  հետաքրքիր փաստ Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկելի մասին։

1. Դպրոցում Անգելա Մերկելի սիրելի առարկան ռուսերենն էր։ 1968 թվականին 14-ամյա Անգելան որպես միջազգային օլիմպիադայի հաղթող եղել է Մոսկվայում։

2. 36 տարեկանում Անգելան դարձավ Գելմուտ Կոլի կաբինետի ամենաերիտասարդ նախարարը։

3. 9 տարի շարունակ Մերկելը գլխավորում է Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցուցակը։

4.Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գրեթե չի կրում կիսաշրջազգեստներ. նա նախընտրում է տաբատներ։ Ընդհանրապես՝ Մերկելի ոճը խիստ է, տղամարդկային, հիմնականում նա նախընտրում է մուգ երանգի հագուստ։

Մերկելի հագուստի դիզայները գերմանացի մոդելավորող Բետտինա Շենբախն է։ Զարդեր Մերկելը եւս գրեթե չի կրում՝ բացառությամբ շվեյցարական  Jaeger-LeCoultre ապրանքանիշի ժամացույցի։


Չնայած դրան 2008 թվականին Մերկելը հանրությանն ապշեցրեց իր անկեղծ դեկոլտեով. Օսլոյի համերգասրահում նոր օպերայի պրեմիերային նրա դեկոլտեն  դարձավ լայն քննարկումների առարկա։

angela-merkel-beim-gala-abend-zur-eroeffnung-der-neuen-oper-in-oslo-2008-ihre-abendrobe-mit-tiefem-dekollete-sorgte-fuer-ein-grosses-medienecho-der-modische-vorstoss-war-zwar-wagemutig-merkel-erntete
5. Մերկելն ամուսնացել է երկու անգամ։ Իր առաջին պսակադրությանը, որը տեղի է ունեցել 1977 թվականին, Անգելան կրել է երկնագույն զգեստ, որը, սակայն նրան հաջողություն չի բերել. ամուսնությունը տեւել է ընդամենը հինգ տարի։
Երկրորդ անգամ Մերկելն ամուսնացավ 44 տարեկանում։ Մինչ ամուսնությունը պաշտոնապես գրանցելը, զույգը քաղաքացիական ամուսնությամբ ապրել է 14 տարի։ Մերկելի ամուսին պրոֆեսոր Զաուերը ներկա չի գտնվել կնոջ երդմնակալությանը, պատճառաբանելով, որ չի ցանկացել նրա ուշադրությունը գրավել իր վրա։

6.Մերկելը չունի երեխաներ.  ընդունված է նրան անվանել մարդ, ով իրեն զրկում է ուրախությունից ու ծնողական խնդիրներից։ Չնայած դրան, իր հարզացրույցներից մեկում նա խոստովանել է, որ ցանկացել է մայրանալ, սակայն, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չի ստացվել։
«Երբ սկսեցի քաղաքականությամբ զբաղվել, երեսունհինգ տարեկան էի, այդ ժամանակ արդեն մայրանալու հարցի մասին մոռացա էլ»,- խոստովանել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել