Armeniasputnik.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնից հեռանալուց հետո ամսական 15 հազար եվրո թոշակ կստանա։ Տեղեկությունը հայտնում է գերմանական «Focus» ամսագիրը՝ ներկայացնելով Հարկատուների միության հաշվարկները:

Տվյալ դեպքում կենսաթոշակի չափը կապված է պետական բարձրագույն պաշտոններում երկարամյա ծառայության հետ` Մերկելը կանցլերի պաշտոնը ստանձնել է 2005 թվականին, եղել է Բունդեսթագի պատգամավոր և դաշնային նախարար: Այժմ կանցլերի պաշտոնում նա 35 հազար եվրո աշխատավարձ է ստանում։ Մերկելը պաշտոնից հեռանալու է սեպտեմբերին, երբ Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Պետությունը նրան կվճարի նաև սեփական գրասենյակի, ռեֆերենտների, քարտուղարի ու վարորդի համար։

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 7 տարի, ամսական 6,5 հազար եվրո թոշակ է ստանում, իսկ նրա գրասենյակի համար տարեկան կես միլիոն եվրո է հատկացվում:

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններ կանցկացվեն, և երկիրը կգլխավորի նոր կանցլերը: 67-ամյա Անգելա Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից և թողնում է Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի պաշտոնը՝ զրկվելով պետության ղեկավար ընտրվելու իրավունքից։

Գերմանիայում կենսաթոշակային տարիքի մարդկանց (67 տարեկան) միջին կենսաթոշակը 953 եվրո է` ավելի քան 500 հազար դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել