Lurer.com-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թութակի կողմից «հարձակման է ենթարկվել», երբ նախօրեին այցելել էր Մարլոու թռչունների այգի, հայտնում է Redaktionsnetzwerk Deutschland լրատվական խումբը:

Ինչպես ցույց են տալիս ուրբաթ օրը հրապարակված լուսանկարները, Մերկելի շուրջը պտտվում էր խայտաբղետ թութակների մի ամբողջ երամ, որոնցից մեկը նույնիսկ նստել էր քաղաքական գործչի գլխին:

Մինչ կանցլերը նրանց իր ձեռքերից կերակրում էր ջրի, փոշու և պտղի շաքարի խառնուրդով, թութակներից մեկը հարձակվել է նրա վրա: Սրանից հետո Մերկելը չցանկացավ մոտենալ 60 սանտիմետրանոց «ջղային հայացքով» բուին: «Ոչ, ոչ: Ես թութակների հետ բավականին լավ էի վարվում», - ասել է նա:

Գերմանիայում Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 26-ին: Դրանց արդյունքների հիման վրա կձևավորվի նոր կառավարություն՝ նոր կանցլերով։

Ինչպես հայտնի է, Անգելա Մերկելը չի դիմել պաշտոնավարման նոր ժամկետի համար:

  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել