35-ամյա ամերիկյան երգչուհի Նիկի Մինաժն անջնջելի տպավորություն է գործել MTV VMA արարողության բոլոր հանդիսատեսների վրա։

Աստղը եկել էր արարողությանը սեքսուալ բացվածքով տրիկոտաժե բոդիով՝ վրայից թափանցիկ շոր հագած, որը ոչինչ չէր ծածկում։

Զգեստը թույլ է տվել ցուցադրել նրա փարթամ բարեմասնությունները, սակայն ոչ բոլոր երկրպագուներն են դա գնահատել։ Մինչ ամենանվիրված երկրպագուներն ուրախանում էին «Լավագույն հիփ–հոփ տեսանյութ» անվանակարգում նրա հաղթանակի համար, մյուսները բոլոր կողմերից ուսումնասիրում էին նրա կազմվածքը և սարսափում։ Երգչուհու հետույքը նրանց կարծիքով կախվել է և պատվել ցելյուլիտով։ Մեջքի վրայի ճարպային գոյացություններն էլ առանձնապես չէին զարդարում երգչուհուն։

Սակայն նա ինքը ակնհայտորեն հիացած է իր արտաքինով։ Նա հաճույքով է կրում անկեղծ զգեստները՝ մեկը մյուսի հետևից, իսկ բացասական մեկնաբանություններին նախընտրում է չարձագանքել։

Image result

Nicki Minaj

A post shared by Barbie️️®️ (@onika.pink) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել