Tert.am-ը գրում է.

Բերել փաստի առաջ են կանգնեցրել Կառավարությանը և ժողովրդին, սա «ջրի մաֆիայի» ձեռքի գործն է:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը` անդրադառնալով երեկ ժամանակավոր, համաձայնության կառավարության ընդունած նախագծին, որով նախատեսվում է Սևանա լճից մինչև 40 միլիոն խորանարդ մետր ջրառ իրականացնել:

«Մարտից ջուր են բաց թողել, չեն թողել, որ ջրամբարները լցվեն, ջրի կորուստներն ահռելի են, ամեն տարի են դա անում և շարունակելու են անել, եթե այնտեղ ամբողջ կլանը չփոխվի: Դա կազմակերպված ուղղորդված գործունեություն է, որովհետև այնքան ջուր կա Հայաստանում, որ լիուլի բավարար է ոռոգումն իրականացնելու համար, բայց սկսած օրենսդրական կարգավորումներից, նորմատիվ կարգավորումներից, կադրերով վերջացրած կազմակերպված կերպով ջրի վատնում են իրականացնում՝ ոչ ոռոգման նպատակներով և մատը մատին չեն տալիս կորուստները քչացնելու համար:

Եթե դրանց բոլորին գործից չհանեն՝ մյուս տարի նույնն են անելու»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել