New York Times Magazine-ի 70 էջանոց Losing Earth: The Decade We Almost Stopped Climate Change նյութը («Կորցնելով Երկիրը. Տասնամյակ, երբ մենք գրեթե կանգնեցրել էինք կլիմայական փոփոխությունները»), որ հրապարակվել է այս տարվա օգոստոսի 1-ին, դառնալու է Apple-ի նոր ֆիլմի հիմքը։ Ընկերությունն արդեն ձեռք է բերել էկրանավորման իրավունքը։

Հրապարակումը պատմում է գիտնականների խմբի մասին, որոնք 1979-1989 թվականների ընթացքում փորձել են փրկել աշխարհը կլիմայական փոփոխությունների կործանարար հետևանքներից։ Պուլիցերյան կենտրոնի աջակցությամբ ստեղծված այս նյութը գրելու վրա 18 ամիս է ծախսվել։ Այն հիմնված է մինչ այդ չհրապարակված հարյուրավոր հարցազրույցների և հազարավոր փաստաթղթերի վրա։

Apple-ի համար ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Anonymous Content ստուդիան, պրոդյուսերներն են լինելու Սթիվեն Գոլին և նյութի հեղինակ Նաթանիել Ռիչը։ Նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել