Շատերն են լսել սեռական հարաբերության առավելությունների մասին։ Բայց քչերը գիտեն, թե կոնկրետ ինչ խնդիրների դեպքում այն կարող է օգտակար լինել։ Mirkrasoty.life-ը գրում է, որ ինտիմ հարաբերություններն օգնում են լավացնել հոգեկան առողջությունը, արյան շրջանառությունը… Շարքը կարելի է շարունակել։

Սիրտ։ Պարբերական սեռական հարաբերություն ունենալն օգնում է պահպանել սրտի ակտիվ աշխատանքը, ինչի արդյունքում այն ավելի լավ է աշխատում։

Գլխացավ։ Գլխացավը հանգստացնելու գործում կարող է օգտակար լինել նաև սեռական հարաբերությունը։ Այդ ընթացքում արտադրվում է օքսիտոցին, մեծանում է էնդորֆինների քանակը։ Այս հորմոններն օրգանիզմին օգնում են թուլանալ։

Դեպրեսիա։ Ինտիմ հարաբերություններն իսկապես արդյունավետ են դեպրեսիայի դեմ պայքարում։ Սեռական կապն օգնում է բարձրացնել զուգընկերների ինքնագնահատականը։

Անքնություն։ Երբ թուլանում եք, ազատվում եք լարվածությունից, ինչը դրական ազդեցություն է ունենում քնի որակի վրա։

Միզարձակումը զսպելու անկարողություն։ Սեռական հարաբերություն ունենալը կարող է օգտակար լինել նաև այս գործում։

Գրիպ։ Սեռական հարաբերությունը գրիպի նշանները թուլացնելու լավագույն միջոցներից մեկն է։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հակամարմիններ արտադրվում են հաճույք ստանալիս։ Դրանք դառնում են հակավիրուսային միջոցներ։

Մկանային ցավեր։ Եթե ձեզ անհրաժեշտ է թուլանալ, սեռական հարաբերությունը լավագույն տարբերակներից մեկն է։

Փայլուն մաշկ։ Սեռական մտերմությունն օգնում է նաև փայլուն ու նուրբ մաշկ ունենալ։ Սեռական ակտի ընթացքում տոքսիները դուրս են բերվում օրգանիզմից. դրանց կուտակումը բացասաբար է անդրադառնում մաշկի որակի վրա։

Շագանակագեղձ։ Ինտիմ կապը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

Կրծքագեղձի քաղցկեղ։ Եվս մեկ վիճակ, որի կանխարգելմանը կարող է նպաստել սեռական ակտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել