Aysor.am-ը գրում է.

Պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախօրեին և այսօր բժշկական կենտրոն էր տեղափոխվել ոչ թե բուժման, այլ՝ փորձաքննություններ անցնելու նպատակով, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Հիմա Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է: Նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի, բայց հիվանդանոց տանելու նպատակն այդ խնդիրները լուծելը չէր: Նպատակն էր պատասխանել քննիչի դրած հարցադրման, թե ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը», - ասաց Ա. Մկրտչյանը:

Նա նշեց՝ հուլիսի 23-ին որոշում էր կայացվել պարզել, թե ի՞նչ հիվանդություններ ունի Մանվել Գրիգորյանը և արդյոք դրանք համատեղելի են անազատության մեջ գտնվելու հետ, սակայն մեկ ամիս անց՝ օգոստոսի 23-ին, այս փորձաքննությունները դեռ ավարտված չեն:

«Իսկ նրա հիվանդությունները հայտնի են, անբուժելի և ծանր ու կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում էլ ավելի են ծանրացել: Իր առողջական վիճակը, կարելի է ասել, երեք անգամ ավելի վատ է, քան եղել էր կալանավորվելուց առաջ», - ասաց պաշտպանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել