ԵՄ 6 երկրներ BCG միջազգային ընկերության վարկանիշային ցանկով ընդգրկվել են աշխարհի ամենաբարեկեցիկ երկրների ցանկում:

ԵՄ-ում առաջին, իսկ աշխարհում 4-րդ տեղը զբաղեցրել է Լյուքսեմբուրգը, նրան հետևում են Դանիան և Շվեդիան: 10-նյակում հայտնվել են նաև Ֆինլանդիան, Ավստրիան և Նիդեռլանդները: Վարկանշային աղյուսակը գլխավորում են Նորվեգիան, Շվեյցարիան և Իսլանդիան:

Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով բնակիչների եկամուտը, տնտեսական կայունությունը, զբաղվածությունը, կրթության մատչելիությունը և առողջապահությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել