Հայտնի մարդիկ դաջվածքներ են անում նախևառաջ ինքնարտահայտվելու և իրենց անհատականությունը ցուցաբերելու համար: Դաջվածքներն աստղերի համար նաև փոփոխության նշան են:

Օրինակ՝ Մայլի Սայրուսն իր դաստակի վրա դաջել է Թեոդոր Ռուզվելտի մեջբերումը` ցանկանալով ապացուցել, որ ինքն այլևս 14-ամյա Հանա Մոնտանան չէ:

Դաջվածք անելու պատճառներից մեկն էլ անցած իրադարձությունների մասին հիշողություններն են:

Դաջվածքների հայտնվելու չորրորդ պատճառը սերն է: Բրեդ Փիթը, Անջելինա Ջոլին, Ավրիլ Լավին և շատ այլ հայտնի մարդիկ իրենց սերը կողակցի հանդեպ ապացուցում են նման անսովոր միջոցով:

Եվ վերջապես, դաջվածքն ինքնագովազի միջոց է: Օրեր առաջ սկանդալային երգչուհի Լեդի Գագան ձախ ձեռքի վրա դաջել է իր նոր ալբոմի անվանումը` ARTPOP:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել