Իշխանական ագիտպրոպը երեկվանից խառնվել է իրար` վարչապետի աշխատակազմի ղեկավարի սկանդալային շրջաբերականի հետ կապված:

Էլ Հ1, էլ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, էլ բլոգերներ, էլ իշխանության լծակներին հասած ՀԿ-ներ:

Ակնհայտ չբավարարվելով վարչապետի մամլո խոսնակի ոչ շատ հաջող հայտարարությամբ (մի խումբ պաշտոնյաներ, Կառավարությունում մնալով, կոռուպցիա են քարոզում. վարչապետի մամուլի խոսնակը՝ ԶԼՄ-ների հետ առնչվելու կարգի անհրաժեշտության մասին) և չսպասելով վարչապետի պաշտոնական արձագանքին՝ փորձում են ետ բերել երեկվա կորցրածը:

Հարգելի գործընկերներ, մի շտապեք, առավել խոհեմ կլինի դադար վերցնել, տեսնել՝ թեման ինչպես է զարգանալու:

Արխիվային կադրերն էլ ազատ տնօրինեք, բայց միակողմանի մի եղեք, օրինակ, վերհիշեք նաև Նիկոլ Փաշինյանի զանազան գնահատականները՝ ԱԺ-ում հնչեցրած: Թե՞ իրողության փոփոխությունը միայն ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչերին էր վերաբերում 

Կրկնում եմ՝ բարձրացված թեման և վարչապետին ուղղված հարցերը բացառապես իրավական հարթության մեջ են: Ու վարչապետի պատասխանից կախված, որը նա պարտավոր է տալ ՀՀ Սահմանադրության 112 հոդվածի շրջանակներում, խոստանում եմ թեմայի շարունակություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել