«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանն ազատ է արձակվել։ Այս մասին  հայտնեց Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Վարուժան Ավետիսյանը ևս ազատ է արձակվել և հիմա երկուսն էլ գտնվում են դրսում։

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խումբն 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր վերցրել Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը: Զոհվել էր երեք ոստիկան:

Արայիկ Խանդոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը: Իսկ Վարուժան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել