BlogNews.am-ը, շարունակելով բլից հարցերի շարքը, այս անգամ զրուցել է  երիտասարդ դերասան Վարուժան Մարգարյանի հետ՝ պարզելու, թե նա որքանով է ճանաչում կանանց, ինչպիսի աղջիկների է նախընտրում, և ինչը կստիպի նրան ապտակել կնոջը:

- Կնոջը ոչինչ այդքան չի գեղեցկացնում, որքան…

- Համեստությունը։

- Սևահերների՞ ես  սիրում, թե՞ շիկահերների։

- Շիկահերների։

- Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրերին եք ուշադրություն դարձնում։

- Եթե օծանելիքը զգեստապահարանի իր կարելի է համարել, ապա, միանշանակ, օծանելիք։)

- 3 թեմա, որ չես քննարկի կնոջ հետ։

- Այն ամենն, ինչն իրեն չի վերաբերում, և այն ամենն, ինչն ինձ չի վերաբերում։

- Քեզ համար առաջնայինը կնոջ հմա՞յքն է, թե՞ խելքը։

- Խելքը։

26156289_184605448799262_8065827674263650304_n

- Իսկ խելացի կանանցից պետք է վախենա՞լ, թե՞…

- Ո՛չ, չպետք է վախենալ, քանի որ խելացի կանանց մեջ ավելի շատ եմ հետաքրքրություն տեսնում։

- 3 բան, որը կստիպի հիասթափվել կնոջից։

- Խնամված չլինելը, գռեհկությունը և նյութապաշտությունը։

- Կա՞ մի բան, որը քեզ կստիպի ապտակել կնոջը։

- Ո՛չ։

- Կնոջից խորհուրդ հարցնո՞ւմ ես։

- Այո՛, հարցնում եմ։

- Ի՞նչն է կնոջը խորհրդավոր դարձնում։

- Ժպիտը։

27576522_316422952212339_4977085029764038656_n

- Համամի՞տ ես, որ ցանկացած կնոջ սխալում կա տղամարդու մեղքը։

- Ոչ միշտ, բայց կան դեպքեր, որ կա տղամարդու գործոնը։

- Կանանց պետք է արգելել…

- Ոչ կանացի լինելը։

- Կա՞ արտահայտություն, որը չես սիրում, երբ աղջիկներն օգտագործում են։

- Պատասխանս կոպիտ կհնչի, բայց «հորս արև» արտահայտությունը։

- Ի՞նչն է նյարդայնացնում քեզ աղջիկների մեջ։

- Երբ փորձում են ցույց տալ այն, ինչ իրականում չկա։

- Ի՞նչ պետք է անի աղջիկը, որ դու ուշադրություն դարձնես նրան։

- Պետք է հետաքրքիր բանավեճի բռնվի։

- Ինչպիսի՞ կին կցանկանայիր տեսնել կողքիդ։

- Կատարյալ։

- Դո՞ւ էլ ես պատկանում այն տղամարդկանց թվին, ովքեր կարծում են, որ հիանալի գլուխ են հանում կանանցից:

- Ես փորձում եմ ճանաչել կնոջը, և ըստ իս՝ դրանում է կայանում հետաքրքրությունը։

30710975_1712306918849733_3136315176121251177_n35948786_441344816335365_8595436230357811200_n

Բլից հարցերը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել