Քայքայված ամւսնությունների թիվը ողջ աշխարհում ավելանում է, և գիտնականները մշտապես մտածում են այն մասին, թե ինչպես կարող են ժամանակակից տեխնոլոգիաները սովորական մարդկանց օգնել միասին ապրել նվազագույն քանակությամբ խնդիրներով՝ գրում է Daily Mail-ը:

Բրիտանական Կոլումբիայի համասարանի պրոֆեսոր Մարինա Ադշադեի հետազոտությունները հանգել են այն մտքին, որ ոչ միայն ամուսնությունը, այլև ցանկացած տեսակի հարաբերություններ կարող է փրկել սեքս-տիկնիկը կամ ռոբոտը, որի օգտագործումը կնվազեցնի մարդկանց միջև առկա լարվածությունը:

Պրոֆեսորը նշել է, որ սեքս-ռոբոտ գնելու դեպքում կփոխվեն սոցիալական հայացքները և ամուսնական հարաբերությունները՝ դրանով իսկ բացառելով այլ զուգընկեր ունենալու անհրաժեշտության հավանականությունը: Բացի դրանից՝ հետազոտողները պարզել են, որ նախկինում թեկուզև 1 սեքս-ռոբոտ օգտագործած զույգերը ամուսնական կյանքում առավել երջանիկ ու երկար են ապրում, քան նրանք, ովքեր խնայում են ժամանակակից տեխնոլոգիաների հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել