Tert.am-ը գրում է.

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն անհիմն է, այն սեղմ ժամկետներում բողոքարկվելու է։

Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում են Անահիտ Ֆարմանյանի փաստաբանները՝ նշելով, որ բողոքարկվելու է նաև առաջադրված մեղադրանքի (խարդախության) որոշումը՝ հաշվի առնելով, որ «տիկին Ֆարմանյանը ո՛չ անձամբ, ո՛չ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով»:

«Անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս  տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին»,– հայտնում են Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպանները։

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։

Պաշտպանը հակադարձում է Անահիտ Ֆարմանյանի՝ քննությունից խուսափելու վերաբերյալ պնդումներին՝ նշելով, որ Ա․ Ֆարմանյանը և նրա պաշտպանները տեղեկացված չեն եղել, չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների մասին։

«Օգոստոսի 7-ին Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել, իսկ ամսի 8-ին արդեն դատարանը որոշել է կալանավորել նրան։ Նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը եղել է ամենամյա արձակուրդում՝ ՀՀ-ից դուրս։ Անահիտ Ֆարմանյանը մինչև արձակուրդը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների և չի ունեցել որևէ կարգավիճակ։ Ես անձամբ դեռևս հուլիսի 19-ին տեղեկացրել եմ քննիչին, որ պատրաստ ենք մասնակցել դատավարական գործընթացին»,- հայտնեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել