31-ամյա իռլանդացի Սինան Բայրոնը տևական ժամանակ է, ինչ զբաղբում է հայտնի աստղերի հրապարակային լուսանկարների կրկնօրինակմամբ։ «Արդեն 4 տարի է, ինչ նմանակում-ծաղրում եմ աստղերին»,-պատմել է նա։

Երիտասարդը սկզբում ընկերների մոտ զուտ զվարճանքի համար էր կրկնօրինակումներ անում, սակայն ժամանակի ընթացքում ձեռք բերելով երկրպագուներ՝ նա որոշեց իր գործունեությունը տեղափոխել սոցցանցեր։

Վերջերս էլ ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը լուսանկար էր հրապարակել, որում նա հագուստի և կոշիկի անսովոր ընտրություն էր արել․ Լոպեսը կրում էր սպիտակ, երկար շապիկ՝ առանց տաբատի, ինչպես նաև տաբատի տեսք ունեցող երկարաճիտ, բարձրակրունկ կոշիկներ։

Ահա թե Ջենիֆեր Լոպեսի լուսանկարն ինչպիսի ծաղրի է արժանացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել