Փաստորեն, երկրի համար կարևորագույն և անհետաձգելի խնդիրները լուծելու փոխարեն կառավարությունը և գրեթե ամբողջ հասարակությունը զբաղված են հեղափոխական ու հակահեղափոխական խաղալով։ Պատմությանը հայտնի են նման հարյուրավոր իրավիճակներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական զանգվածային բախումների։ 

Կառավարությունը չի գիտակցում, որ պետությունն ամբոխավարության ասպարեզ չէ։ Ժողովրդին կարելի է մոլորեցնել ամբոխավարությամբ, բայց անհնար է նույն մեթոդներով պետություն ղեկավարել։ 

Ոչ մի ժողովուրդ չի կարող դասեր քաղել պատմութունից և պատմությունը միշտ կրկնվելու է, քանզի և՛ անհատներին, և՛ ժողովուրդներին առաջնորդում են նրանց ներհատուկ ընդհանրական հատկանիշները։ Ինչպես ցեղասպանությունից առաջ, այնպես էլ այսօր հասարակության գլխավոր շարժիչ ուժն ամենակործան ատելությունն է․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել