Հայ հանգած քաղաքական գործիչ, արդեն անհասկանալի կուսակցության անհասկանալի վոժդь Րաֆֆի Հովվհաննիսյանը էսօր էլի հավաքել է «բազմահազարանոց» հավաք-փառթի միջոցառում։ Միջոցառման ընթացքում մեծն Րաֆֆին ինչպես միշտ ինչ-որ ծրագիր պիտի ներկայացներ, ինչպես միշտ ծրագրաներկայացումը վերածվեց «Իմ հույսը իշխանության սև փիառն է» ասմունքի երեկոյի։ Ամենազարմանալին էն է, որ մեր հեղափոխիչ առաջնորդը իր հավաքը լսելի դարձնելու ու մարդկանց գրավելու նպատակով օգտագործեց զինվորի մահվան դեպքը (ինձ համար դա տղայական քայլ չի, այլ անշնորհքություն)։ Ու ամենահետաքրիրը էն է, որ նա «նվիրյալ» բառն է օգտագործել, ու ստեղ հարց է առաջանում՝ ա ալամեզո որ տրամաբանական բաներ անեիր, քո մոտ կանգնած «նվիրյալները» քեզ չէին լքի, ի՞նչ ես եկել հիմա, մառազմածիկ ելույթներ ես ունենում։ Ինչ-որ մեկը էս մարդուն ասեք՝ սուս մնա էլի, թող տեղը զիջի ավելի բանիմաց, իմաստուն ընդդիմադիրի, թե չէ որ հույսներս ինքը մնա, մենք դեռ երկար կապրենք այս իշխանության ղեկավարման ներքո։
Ավելի լավ ա Եվրատեսիլից խոսեր, գոնե օգտակար կլիներ։
Բարոյականությունից խոսող մարդը իրավունք չունի զինվորի մահվան դեպքը դարձնել իր ելույթի գլխավոր մեխը:



