Վերջին շրջանում աշխարհահռչակ թրենդսեթեր Քիմ Քարդաշյանը բոլոր նորաձև աղջիկներին վարակել է ձիգ հյուսքերով: Նրա օրինակին են հետևել ինչպես համաշխարհային շատ աստղեր, այնպես էլ հայկական շոու բիզնեսի մի շարք գեղեցկուհիներ, որոնցից է նաև Տաթևիկ Ադումյանը: Դերասանուհին այն քչերից է, ով չի վախենում համարձակ էքսպերիմենտներից ու հաճախակի է անում կերպարային կտրուկ փոփոխություններ: Սակայն պետք է նկատել, որ Տաթևիկն այս անգամ բացահայտ կրկնօրինակում է Քիմին՝ ընտրելով ոչ միայն սեզոնի թրենդ աֆրիկյան հյուսքերը, այլև փոխելով մազերի երանգը՝ դառնալով շիկահեր: Քանի որ դերասանուհին արևայրուքով է, կատարել է թեթև արևոտ դիմահարդարում, ինչը նույնպես ակտուալ է այս ամռանը: Տաթևիկը հոնքերն ընդգծել է մատիտով կամ թաց գելով։ Չի մոռացել նաև բրոնզերի մասին. այտերն ընդգծել է ծիրանագույն բրոնզով, որը թարմ տեսք է հաղորդել նրան: Դիմահարդարման այս տեսակը ևս նորաձևություն է բերել Քիմը:

Ի՞նչ եք կարծում, Տաթևիկին սազո՞ւմ է նոր սանրվածքը:

38716097_302433133639729_4770802784238829568_n26869092_1567885543302568_3748315923128254464_n26871001_1967198923602659_4258520650202742784_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել