Life.tert.am-ը գրում է.
Կանայք շարունակում են կոտրել կարծրատիպը, թե իրենք ղեկին զիջում են տղամարդկանց՝ ապացուցելով, որ առավել զգուշավոր և օրինակելի վարորդներ են: Tert.am Life-ի «Ղեկին կանայք են»շարքում այս անգամ զրուցել ենք դերասանուհի Էմմա Սապունջյանի հետ:
Երիտասարդ դերասանուհին նշեց, որ մեքենա վարել սկսել է 19 տարեկանից և արդեն երեք տարվա վարորդական կենսագրություն ունի: Էմմայի խոսքով, վարորդ դառնալու հավակնություն երբևէ չի ունեցել: Ամեն ինչ սկսվել է հայրիկի նվերից:
«Առաջին մեքենաս անսպասելի ձևով նվեր եմ ստացել հայրիկիցս: Մի օր տանը նստած էի, հայրիկս զանգահարեց ու ասաց պատուհանից դուրս նայեմ: Նայեցի՝ ասաց հավանո՞ւմ ես այս մեքենան, ասացի՝ այո, շատ սիրուն է: Ինքն էլ ասաց՝ քոնն է, գնա վարորդական դասընթացների, որ սկսես վարել: Մինչ այդ երբևէ մտքովս չի անցել մեքենա վարել:
Նրա առաջին մեքենան եղել է կանաչ երանգի Mitsubishi iO մակնիշի: Երեք տարվա վարորդական փորձի ընթացքում Էմման երեք մեքենա է փոխել: Երկրորդ մեքենան կրկին նույն մակնիշի է եղել՝ սպիտակ երանգի, իսկ վերջինը՝ Mazda Verisa մակնիշի ավտոմեքենան է, որը դերասանուհուն երկու ամիս առաջ նվիրել է մայրիկը: «Մայրիկս գիտեր, որ շատ եմ սիրում այդ մեքենան և որոշեց ինձ անակնկալ մատուցել: Ինձ շատ դուր է գալիս այդ մեքենայի դիզայնը, թե՛ արտաքին տեսքն ու թե՛ ներսի սրահը»,-ասաց Էմման:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։