«Լուրջ վնասվածք չեմ ստացել». Էմմա Սապունջյանը՝ վթարի մեջ հայտնվելու, վարորդական փորձի և մեքենա նվեր ստանալու մասին


15:20 , 11 օգոստոս, 2018

Life.tert.am-ը գրում է.

Կանայք շարունակում են կոտրել կարծրատիպը, թե  իրենք ղեկին զիջում են տղամարդկանց՝ ապացուցելով, որ առավել զգուշավոր և օրինակելի վարորդներ են: Tert.am Life «Ղեկին կանայք են»շարքում այս անգամ զրուցել ենք դերասանուհի Էմմա Սապունջյանի հետ:

Երիտասարդ դերասանուհին նշեց, որ մեքենա վարել սկսել է 19 տարեկանից և արդեն երեք տարվա վարորդական կենսագրություն ունի: Էմմայի խոսքով, վարորդ դառնալու հավակնություն երբևէ չի ունեցել: Ամեն ինչ սկսվել է հայրիկի նվերից:

«Առաջին մեքենաս անսպասելի ձևով նվեր եմ ստացել հայրիկիցս: Մի օր տանը նստած էի, հայրիկս զանգահարեց ու ասաց պատուհանից դուրս նայեմ: Նայեցի՝ ասաց հավանո՞ւմ ես այս մեքենան, ասացի՝ այո, շատ սիրուն է: Ինքն էլ ասաց՝ քոնն է, գնա վարորդական դասընթացների, որ սկսես վարել: Մինչ այդ երբևէ մտքովս չի անցել մեքենա վարել:

Նման ցանկություն չեմ հայտնել: Դա պարզապես հայրիկիս որոշումն էր: Նվերը ստանալուց հետո արդեն հաճախեցի վարորդական դասերի: Ինձ ասացին, որ բավականին ընդունակ եմ և 8 դասընթացից հետո վարժ տիրապետում էի վարորդական հմտություններին»,-պատմեց Էմման: 

Նրա առաջին մեքենան եղել է կանաչ երանգի Mitsubishi iO մակնիշի: Երեք տարվա վարորդական փորձի ընթացքում Էմման երեք մեքենա է փոխել: Երկրորդ մեքենան կրկին նույն մակնիշի է եղել՝ սպիտակ երանգի, իսկ վերջինը՝ Mazda Verisa մակնիշի ավտոմեքենան է, որը դերասանուհուն երկու ամիս առաջ նվիրել է մայրիկը: «Մայրիկս գիտեր, որ շատ եմ սիրում այդ մեքենան և որոշեց ինձ անակնկալ մատուցել: Ինձ շատ դուր է գալիս այդ մեքենայի դիզայնը, թե՛ արտաքին տեսքն ու թե՛ ներսի սրահը»,-ասաց Էմման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։