Մաս 1, մաս 2

1994թ․ այս օրերին Տեր-Պետրոսյանը շարունակում է հանդիպումները ԱՄՆ-ում։ Սպիտակ տան ընդունելությունից մի հետաքրքիր դրվագ․ Քլինթոնի ձայնը խզվել էր, և ողջույնի խոսքն ասաց Հիլարի Քլինթոնը, որովհետև Բիլն ուղղակի չէր կարողանում խոսել:

Հաջորդ օրը նախագահը հանդիպում է պաշտպանության քարտուղար Փերիին, իսկ նույն օրը Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում՝ ԱՄՆ նախագահի անձնական հյուրերի ընդունելությունների տանը, երեկոյան՝ 9։45, ընդունում է ԱՄՆ կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Վուլսիին։ Նախագահի այցի գրաֆիկում այդ հանդիպումը մատիտով է նշված, դրա համար էլ օգտագործում եմ «գաղտնի հանդիպում» եզրույթը, չնայած այն նախատեսված է եղել։

Image may contain: 5 people, people standing and indoor
Վուլսին հանդիպման մանրամասները չի հիշում (հարցրել եմ), միակ հույսս Տեր-Պետրոսյանն է, որ պատմի, թե ի՞նչ էր Վուլսին ակնկալում ստանալ Տեր-Պետրոսյանից Սիրիայում՝ կապված հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի գործունեության հետ, որը ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք էր ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում (փաստորեն, ահագին էլ գաղտնի բան գիտեմ)։ Հանդիպմանը, իմ տեղեկություններով, հայկական կողմից մարդ չի մասնակցել։ Պատմական տեղեկատվության միակ կրողը նախագահ Տեր-Պետրոսյանն է։

Image may contain: 5 people, people standing and suit

Նույն օրն ավելի վաղ նախագահը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղար Ուորեն Քրիստոֆերին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Հանդիպմանը մասնակցում են ԱԳ նախարար Փափազյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հարրի Գիլմորը, ՄԽ ամերիկացի համանախագահ դեսպան Ջո Փրեսելը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մադլեն Օլբրայթը։ Նույն օրը նախագահ Տեր-Պետրոսյանն այցելում է Կարնեգի հիմնադրամ՝ հանդիպելու մի շարք քաղաքական գործիչների, լրագրողների և փորձագետների հետ։

Image may contain: 4 people

Հաջորդ օրը՝ օգոստոսի 11-ին, նախագահ Տեր-Պետրոսյանը Վաշինգտոնում «Օտարերկրյա մասնավոր ներդրողների կորպորացիայի» կողմից կազմակերպված հատուկ ընդունելության ժամանակ հանդիպում է պոտենցիալ ներդրողներին, պետական մի շարք պաշտոնյաների և մամուլի ներկայացուցիչների հետ։ Օգոստոսի 11-ին Տեր-Պետրոսյանը հանդիպում է ունենում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Սենատի անդամները նախագահին հարցեր են ուղղում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցության մասին։

Image may contain: 5 people, people standing and suit

Շնորհակալ եմ Վահրամ Կաժոյանին բացառիկ լուսանկարների, Փափազյանին, Շուգարյանին և Արզումանյանին տեղեկությունների տրամադրման համար։

Սպասելով Տեր-Պետրոսյանի հարցազրույցին,
Սուրեն Սարգսյան 

Շարունակելի․․․

Image may contain: 5 people, people smiling, people standing, wedding, suit, night and indoorImage may contain: 2 people, people standing and suit

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել