Life.tert.am-ը գրում է.

Նոյեմբերի 25-ին Մինսկում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին Հայստանը ներկայացնելու համար հայտ է ներկայացրել 23 մասնակից, որոնցTert.am Life-ն իր ընթերցողներին ներկայացրել է: Նրանք եվրատեսիլյան բեմ հասնելու ճանապարհը կանցնեն «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծին մասնակցելով:

Նախագծի մասնակիցների թվում է դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրը՝ Արփին, ում շատերը կհիշեն «Արմենիա» հեռուստաընկերության «Նվագախմբի երեխաները» նախագծից: Tert.am Life-ը զրուցել է Արփիի հետ մրցույթին նախապատրաստվելու, երգի, իր ակնկալիքների և մայրիկի կողմից իրեն տրված խորհուրդների մասին: 

Արփին 11 տարեկան է: Սովորում է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում՝ թավջութակի բաժնում: Նա նշեց, որ սիրելի երաժշտական գործիքը նվագում է արդեն 4 տարի. «Բացի նվագելը, ես շատ եմ սիրում նաև պարել և հաճախում եմ պրոֆեսիոնալ պարի դասընթացների:

Երգել նույնպես շատ եմ սիրում: Որոշ ժամանակ հաճախել եմ երգեցողության դասերի Նաիրա Գյուրջինյանի մոտ: Այժմ մտադիր եմ վերսկսել պարապմունքներս մցրույթին պատրաստված ներկայանալու համար»:

Արփին նշեց, որ «Դեպի մանկական Եվրատեսիլին» մասնակցելը իր մեծ երազանքն է եղել դեռ 7 տարեկանից, սակայն տարիքը թույլ չի տվել մասնակցել մրցույթին: Իսկ այժմ լրջորեն նախապատրաստվում երազանքը իրականացնելու ուղղությամբ: Նախագծին Արփին հանդես կգա «Պար» երգով, որի երաժշտության հեղինակը երգիչ Տիգրան Պետրոսյանն է, խոսքերը գրել է Ադա Սիմոնյանը: Երգը Funk ոճի մեջ է. «Պարային երգ է, աշխույժ ռիթմերով: Դեռ ձայնագրման փուլում եմ: Զուգահեռ նաև պարային բեմադրության փորձերն ենք սկսել իմ պարուսույցի՝ Նատա Մխիթարյանի հետ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել